copy image url
Մամուլ 19 ժամ առաջ - 08:36 21-07-2026

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։

Հիշեցնենք, որ կառավարության կազմում Հայրապետյանի աշխատանքը չշարունակելու փաստը հաստատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մխիթար Հայրապետյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն էր և ընտրվել էր պատգամավոր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեկ։ Արդյունքում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատ չի ստանա։

Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ նման հրաժարականն է նույն քաղաքական շրջանակում։ Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել էր նաև Մխիթար Հայրապետյանի քավորը՝ Վաղարշակ Հակոբյանը՝ բիզնեսով զբաղվելու հրապարակային պատճառաբանությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխությունները չեն սահմանափակվում միայն անձամբ Հայրապետյանի որոշմամբ։ Նրա ղեկավարած ոլորտում ևս կադրային տեղաշարժերն արդեն մեկնարկել են․ նախարարի թիմի ներկայացուցիչները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում՝ սկսած նախարարի տեղակալներից։

Այս ամենը, ըստ իշխանական աղբյուրներում շրջանառվող տեղեկությունների, վկայում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կադրային փոփոխությունները լինելու են ոչ թե մասնակի, այլ համակարգային բնույթի։

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու Մխիթար Հայրապետյանի ծրագիրը դեռ մշուշոտ է, քանի որ ընտրությունները կկայանան մյուս տարվա գարնանը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից