copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:19 24-12-2023

Իրանի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ռուսաստանին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ իր բողոքը հայտնելով ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովում վերջերս հրապարակված համատեղ հայտարարության դեմ:

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Mehr-ը։

«Ռուս դիվանագետին շաբաթ երեկոյան կանչել է Թեհրանում արտաքին գործերի նախարարության Պարսից ծոցի դեպարտամենտի գլխավոր տնօրենի օգնականը, և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը վճռական բողոք է հայտնել վերջերս Մարոկկոյում տեղի ունեցած ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովի հայտարարության մեջ պարունակվող անհիմն պնդումներին Ռուսաստանի կառավարության աջակցության դեմ։ Ռուսաստանյան կողմին բողոքի նամակ է ուղարկվել»,- հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել էր ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովի հայտարարության մեջ Պարսից ծոցի իրանական երեք՝ Աբու Մուսա, Մեծ Թոմբ և Փոքր Թոմբ, կղզիների վերաբերյալ անհիմն պնդումների ընդգրկումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի