copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 08-02-2023

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը վճռական է խաղաղության գործընթացը շարունակելու հարցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ չնայած «Հայաստանի սադրանքներին, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը, Ադրբեջանը վճռականորեն է տրամադրված խաղաղության գործընթացը շարունակելու հարցում։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բայրամովն այս մասին ասել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Մյուրիել Պենեվեյրիի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով «Հայաստանի սադրանքներին»՝ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է հատկապես Լաչինի ճանապարհին իրականացվող «սադրանքները» նպատակ ունեն «մոլորեցնել միջազգային հանրությանը»։ Նա միևնույն ժամանակ Շվեյցարիային տեղեկացրել է «Ադրբեջանի տարածքներում շարունակվող ականային սպառնալիքի մասին»։

«Չնայած Հայաստանի անհիմն պնդումներին, որոնք նպատակ են հետապնդում մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, Ադրբեջանը վճռականորեն է տրամադրված խաղաղ գործընթացը շարունակելու հարցում»,- ասել է Բայրամովը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Շվեյցարիայի երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Բայրամովը և Պենեվեյրին անդրադարձել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա կապերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային առկա իրավիճակին։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի