Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:13 23-12-2023

Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել 51 մարդու և 134 ընկերությունների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ևս երկու որոշում՝ տնտեսական նոր պատժամիջոցների ներդրման վերաբերյալ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով նախագահի հրամանագրերին։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներ են կիրառվել 51 մարդու եւ 134 ընկերության նկատմամբ։

Հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել 8 անձի նկատմամբ, այդ թվում՝ Կիպրոսի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների։ Նաև սահմանափակումների են ենթարկվել 15 ընկերություններ, որոնցից մի քանիսը գտնվում են Ղրիմում։

Սահմանափակումների ցանկում ներառվել են 119 ընկերություններ, ինչպես նաև 43 ֆիզիկական անձ, այդ թվում՝ ռուսներ, ուկրաինացիներ և Լատվիայի քաղաքացիներ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել