Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:45 28-04-2025

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հութիներին օգնող ընկերությունների և նավերի նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել այն ընկերությունների և նավերի նկատմամբ, որոնք աջակցում են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին։

Դրա մասին ասված է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հետևաբար, պատժամիջոցներ են սահմանվում «երեք նավերի և դրանց սեփականատերերի նկատմամբ՝ Իրանի աջակցությունը վայելող հութիներին օգնելու համար՝ հութիների վերահսկողության տակ գտնվող նավահանգիստ նավթամթերք մատակարարելով»։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքի՝ սահմանափակումներ են կիրառվել Մավրիկիոսում գրանցված Bagsak Shipping ընկերության, ինչպես նաև Լիբանանում գրանցված Great Success Shipping և Zaas Shipping & Trading ընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում են նաև Պանամայի և Սան Մարինոյի դրոշներով նավարկող լցանավերը։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը նշանակում է սառեցնել Միացյալ Նահանգներում գտնվող ակտիվները և ամերիկացի քաղաքացիներին ու ընկերություններին արգելել գործարքներ կնքել ցանկում ընդգրկվածների հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան