copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:23 23-12-2023

ՔՊ-ի ու Ալևի և´ շահերը, և´ հռետորաբանությունը վաղուց նույնական են ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ:

Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի:

Ու.....

ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ-ականները:

Եթե այսքան լավ չճանաչեինք այս մարդկանց, կարելի էր զարմանալ ինչու են այդքան շահագրգռված անօրինական փաստաթղթի գոյությունով, որի միակ շահառուն Ալիևն է:

Բայց դե ՔՊ-ի ու Ալևի և´ շահերը, և´ հռետորաբանությունը վաղուց նույնական են ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են:

Իսկ հայկական ցանկացած իշխանության պարագայում սա քայլ է, որը կարելի է օգտագործել և´ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում