copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:38 18-01-2023

Ադրբեջանցիները խաղապահներին հեռացրել են հանդիպումից՝ ասելով, թե իրենք վաղուց են ուղիղ աշխատում Արայիկի հետ․Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. »

«Ինչպես արդեն ասեցի թուրքերը Արայիկ Հարությունյանի վզին դրել են 5 պահանջներ, որոնց իրականացմանը Արայիկը անցել է անմիջապես այդ փակ հանդիպումից հետո:

1. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն:
2. Ադրբեջանական պարտադիր պոստերի տեղակայում Ստեփանակերտի մուտքի մոտ:
3. Գորիս Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղադրում:
4. Արցախի ամբողջական զինաթափում:
5. Կաշենի հանքի փակում:

Հանդիպումը անցել է փակ ֆորմատով: Հանդիպման միայն կեսին է ներկա եղել ռուսական խաղապահի ներկայացուցիչը, ում ադրբեջանցիները կուլտուրական հեռացրել են հանդիպումից՝ ասելով, թե իրենք վաղուց են ուղիղ աշխատում Արայիկի հետ:

Թե ինչքան վաղուց են Արայիկի հետ թուրքերը ուղիղ աշխատում կարծում եմ կիմանանք իշխանափոխությունից հետո»: