Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:09 21-12-2023

Փաշինյանը հրապարակեց գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման չափը

«2021-ից սկսել ենք գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթաց, որը շարունակվելու է: Որոշել էինք և իրականացրել, որ ատեստավորման արդյունքում տեղի կունենա բարձրացումը»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ երեկ ԳԱԱ-ում հրապարակել է, թե գիտաշխատողների աշխատավարձերը 2018-ի համեմատ ինչքան են բարձրանալու 2024-ից. «Իմ ձեռքի տակ է նաև 2025-ի հունվարի 1-ից բարձրացման սանդղակը. լաբորանտ ճարտարագետների աշխատավարձը 2024-ին 2018-ի համեմատ կբարձրանա 78 տոկոսով, իսկ 2025-ին այդ բարձրացումը կկազմի 105 տոկոս: Ավագ լաբորանտի ու ավագ ճարտարագետի աշխատավարձը 2018-ի համեմատ 2024-ին կբարձրանա 105 տոկոսով, իսկ 2025-ից՝ 135 տոկոսով: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2024-ից կբարձրանա 110 տոկոսով, 2025-ից՝ 145 տոկոսով: Գիտաշխատողի աշխատավարձը 2024-ին կբարձրանա 154 տոկոսով, 2025-ից՝ 205 տոկոսով: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը՝ 2024-ից՝ 203 տոկոսով, 2025-ից՝ 246 տոկոսով: Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը՝ 267 տոկոսով, 2025-ից՝ 288 տոկոսով: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024-ից՝ 262 տոկոսով, 2025-ից՝ 300 տոկոսով: Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2024-ից՝ 171 տոկոսով, 2025-ից՝ 217 տոկոսով: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2024-ից կբարձրանա 218 տոկոսով, 2025-ից՝ 238 տոկոսով: Հիշեցնեմ՝ տոկոսները պետք է համեմատել 2018-ի հետ»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ