Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:11 29-07-2021

ԿԳՄՍ նախարարի և գիտաշխատողների միջև տհաճ միջադեպ է եղել

Այսօր Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այս անգամ իրենց ձայնը լսելի դարձնելու են եկել Քիմիական ինստիտուտի աշխատակիցները, որոնք պնդում են՝ ինստիտուտի տարածքում ուզում են բնակելի շենք կառուցել, ինչը, ըստ ակցիայի մասնակիցների, բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծելու, քանի որ ինստիտուտում կան զգայունություն ունեցող թանկարժեք սարքեր, բացի այս, ակցիայի մասնակիցները նաև մտավախություն ունեն, որ հետագայում Քիմիական ինստիտուտի շենքն առհասարակ կվերացվի և կշարունակեն բնակելի շենքեր կառուցել։

«Դեռեւս 2007 թ. անօրինական կերպով օտարվել է ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանի տարածքը։ Այդ ժամանակվանից սկսած 10-15 տեր է փոխվում, որոնք ուզում են բնակելի շենք կառուցել: Այսօրվա մեր ակցիայի իմաստն այն է, որ բազմակողմանի չի քննվել, թե ինչ ռիսկերի է ենթարկվելու ինստիտուտը նման որոշումից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քիչ առաջ կառավարության շենքից դուրս եկավ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու մոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Նա վստահեցրեց, որ հավաքված գիտաշխատողները որևէ պարագայում չեն կորցնի իրենց աշխատանքը , ինստիտուտը կշարունակի բնականոն գործել։

Մինչ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ակցիայի մասնակիցներին ԿԳՄՍ շենքում քննարկման էր հրավիրում՝ պնդելով, որ միկրոֆոնների առկայությամբ անհարմար է զրուցել, գիտաշխատողներից մեկը ասաց. «Մենք երեք օր առաջ փորձել ենք Ձեզ մոտ գալ , բայց ձեր օգնականն ու որոշ մարդիկ ամեն կերպ խուսափեցին։ Մենք ուզում ենք Ձեզ տեղյակ պահել, որ անգամ Ձեզ մոտ գալը պրոբլեմ է։ Այո, հենց այդպես, Ձեզ մոտ գալը խնդիր է,մենք փորձում ենք ժամադրվել,որ հանդիպենք, բայց որևէ կերպ չի ստացվում։ Կամերային թատրոնի կոլեկտիվը, մենք չգիտենք ոնց է հանդիպել, կարևորը մենք ուզել ենք հանդիպել, չի ստացվել։ Հիմա ասում եք՝ սենց հարմար չի հանդիպել, Դուք եք ստիպել սենց հանդիպել»։

Դումանյանը, ակցիայի մասնակցի խոսքին ի պատասխան, փոքր ինչ բարկացած ասաց. «Եթե ես ուզեի խուսափել, չէի գա, ձեզ չթվա ,թե դուք եք ինձ ստիպել, որ ես գամ այստեղ,ես եմ եկել»։

Ի վերջո, Վահրամ Դումանյանը 4-5 հոգու հրավիրեց ԿԳՄՍ նախարարություն՝ քնանրկումը շարունակելու։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան