Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:25 19-12-2023

Ադրբեջանցիները տեսել են՝ արցախցի կինը Հակարիում տրված քաղցրավենիքն ու հյութը «Ուրալ»-ից թափել է իրենց գլխին

Համոզված ենք, որ արցախցիների հիշողության մեջ միշտ դաջված կմնա սեպտեմբերյան այդ անձրևային ու մառախլապատ օրը, երբ պետք է մի քանի լիտր բենզին ձեռքբերեին, որպեսզի կարողանային հարկադրաբար լքել իրենց հայրենիքը։

«Շատերի պես այդ օրը որդիս և պատերազմից հրաշքով փրկված ու ընդամենը ժամեր առաջ տուն դարձած ամուսինս ևս գնացին վառելիքի հետևից։ Ժամեր անց սկսվեց հորդառատ անձրև ու ամպրոպ, որին հաջորդեց հեռախոսազանգը, որի մեջ մեկը մյուսին հանգստացնում էին․․․ սկզբից ինձ թված, թե սխալվել են, հետո՝ զանգեցի ամուսնուս, պատասխանեց որդիս ու ասաց, որ ինքը վիրավոր է, իսկ պապային չի գտնում․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում հիշում է արցախցի Արմինե Պողոսյանը, ով նույնիսկ չի պատկերացրել, թե ինչ է կատարվել՝ մտածելով, որ երևի թեթև վնասվածքի մասին է խոսքը։

«Մտածեցի՝ երևի թեթև վնասվածք են ստացել, ոտքով հասա հիվանդանոց, որտեղ էլ տեսա խելագարության հասցնող տեսարան, որն անգամ այսօր եմ վախով հիշում ։ Ամուսինս ծայրահեղ ծանր վիճակում էր, որդիս՝ այրվածքներով, իսկ ամուսնուս հարազատը չկար։ Ինձ այլ բան չէր մնում, քան՝ միանալ բժիշկներին և օգնել․․․Քարացել էի, անգամ չէի լացում մինչև այն պահը, երբ նրանց տեղափոխեցին Երևան, երբ իմ ձեռքով փակեցի շտապ օգնության մեքենայի դուռը»,- ցավով է հիշում Արմինեն, ում ընտանիքը հաջորդ օրը՝ հարևանի «Ուրալ» մակնիշի մեքենայով ևս բռնել է գաղթի ճանապարհը։

«50 ժամում հասել ենք Հայաստան։Ճանապարհին ինչ ասես, որ չենք տեսել»,- վերհիշում է տեսածն ու զգացածը Արմինեն, ում խոսքով, երբ հասել են Հակարիի կամրջին, ադրբեջանցիները ջուր, հյութ ու քաղցրավենիք են առաջարկել իրենց, ինչը Արմինեն «Ուրալ»-ի բեռնախցիկից թափել է ադրբեջանցիների գլխին։

«Թուրքերը եկան, որ ինձ իջեցնեն այդ մեքենայից, ես հանդգնեցի, գնացին, որ զեկուցեն իրենց հրամանատարին, մենք արագ անցանք կամուրջը, հասանք հայկական սահման»,- պատմում է Արմին, ով իր ընտանիքի հետ տեղի ունեցածը համարում է հրաշք, որին ինքը չէր հավատում, իսկ այսօր, երբ նա արդեն ամիսներ շարունակ օրը սկսում և ավարտում է հիվանդանոցներում, իսկ ամենակարևորը, ամուսինն ու որդին արդեն կազդուրման փուլում են, հավատում է հրաշքներին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին