copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:32 19-12-2022

170-դրամանոց հյութը մոլում 450 դրամ արժե․ նոր շարք՝ շոկային գներ

Oragir.News-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարբեր տնտեսվարողների մոտ արձանագրված «շոկային» գները։ Քանի որ մեզանում գները ձևավորվում են միստիկ պայմաններում և ըստ էության որևէ վերահսկողություն չկա՝ մենք ինքներս որպես լրատվամիջոց հանրային վերահսկողություն ենք իրականացնում, գուցե վերջապես պատկան մարմինները զբաղվեն, գուցե տնտեսվարողները հանրային պարսավանքից ամաչեն և բարեխիղճ գտնվեն։ Եթե որևէ տարբերակն էլ չլինի, ապա գոնե սպառողները տեղեկացված կլինեն և գնումներ չկատարեն։

Այսպես, մեր ասյօրվա ահազանգը վերաբերում է մոլերի սննդի կետերում գործող գներին։ Խնդիրը ոչ թե սննդամթերքն է, այլ այս դեպքում տեղում վաճառվող զովացուցիչ ըմպելիքները։ Այս ըմպելիքները վաճառվում են նաև մթերային խանութներում և հաճախ մոլի սննդի կետերում դրանք 100-200 տոկոսով թանկ են։

Երկրորդ խնդիրն այն է, որ սառնարաններում տեղադրված ըմպելիքների գները նշված չեն և վաճառողները «ինչքան ուզում, այնքան խփում են»։

Մեզ ահազանգող քաղաքացին պատմեց, որ, օրինակ՝ սուպերմարկետներում 170-220 դրամով վաճառող փոքր «Դոբրի» բնական հյութը Երևան Մոլի coffeeboom-ից գնել է հատը 450 դրամով։ «Որևէ գին չկա նշված, մեր մշտական գնելու հյութերից է, մոտեցա, խնդրեցի երկու հատ՝ մտածելով, որ առավելագույնը կլինի 250-300 դրամ, զարմացա, որ երկու փոքր հյութի համար 900 դրամ պահանջեց։ Թալանը օրը ցերեկով ո՞նց է լինում»։

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե Ձեզ էլ են հանդիպել նման «շոկային» գներ, դիմեք մեզ, եթե իշխանությունները չեն կարողանում կանոնակարգել շուկան, ապա շարքային քաղաքացիներս կարող ենք գոնե մեր ահազանգերով կանխող ազդեցություն ունենալ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել