copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 15-12-2023

Անահիտ Մանասյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ընտրել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ:

ԵԽԿԿ-ն ստեղծվել է համաձայն Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի», որը ուժի մեջ է մտել 1989 թվականին: Այն գործում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում։ Կոմիտեն կազմված է անկախ և անկողմնակալ փորձագետներից՝ իրավաբաններից, բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից:

Կոմիտեի անդամներն այցելություններ են իրականացնում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազատությունից զրկման վայրեր, որոնք ներառում են քրեակատարողական հիմնարկները, ոստիկանության ստորաբաժանումները, ձերբակալվածներին պահելու վայրերը, հոգեբուժական կազմակերպությունները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները, միգրացիոն կենտրոնները և այլն: ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատությունից զրկման վայրեր անսահմանափակ այցելության և անարգել մուտք գործելու իրավունքից: Նրանք կարող են առանձնազրույց ունենալ ազատությունից զրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, որը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել:

Անահիտ Մանասյանի անդամակցության ժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է