copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:53 27-05-2021

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն զեկույց է հրապարակել

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) ներկայացրել է Հայաստանի մասին զեկույցը, տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից:

Նշվում է, որ կոմիտեն 2019 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած պարբերական այցի վերաբերյալ իր զեկույցում ողջունել է քրեակատարողական համակարգում կատարված որոշ դրական զարգացումները (բանտերի գերծանրաբեռնված լինելու հարցի լուծման գործում առաջընթաց, բանտարկյալների` հիվանդանոց տեղափոխման դյուրացում, արտաքին աշխարհի հետ շփման դյուրացում, ոչ մի հայտարարություն անձնակազմի կողմից կոպիտ վերաբերմունքի մասին):

Այնուամենայնիվ, լուրջ մտահոգությամբ նշվում է, որ կառույցի երկարամյա առաջարկությունները, որոնք վերաբերում են ոստիկանության հսկողության տակ գտնվող անձանց իրավական երաշխիքներին, բանտերում պայմաններին, ռեժիմին և առողջապահությանը, ինչպես նաև հոգեբուժական հաստատություններում աշխատակազմի մակարդակին, դեռ պետք է իրականացվեն: Զեկույցը հրապարակվել է ՀՀ կառավարության արձագանքի հետ միասին:

Զեկույցն անդրադառնում է ոստիկանական բաժանմունքներում իրավիճակին (Երևանի ոստիկանության քաղաքային վարչության, ինչպես նաև Կոտայքի, Արմավիրի, Արտաշատի, Գորիսի, Հրազդանի, Կապանի, Սևանի և Նաիրիի ոստիկանական բաժանմունքներ), քրեակատարողական հիմնարկներում (Արմավիրի, Գորիսի, Հրազդանի, Նուբարաշենի, Սևանի և Երևան-Կենտրոնի), հոգեբուժական հաստատություններ (Արմաշ առողջության կենտրոն, Հոգեկան առողջության օգնության ազգային կենտրոնի դատահոգեբուժական բաժանմունք, և Սյունիքի հոգեբուժանյարդաբանական դիսպանսեր), ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցող անձանց «Ձորակ» սոցիալական օգնության կենտրոն:

Ինչ վերաբերում է ոստիկանության հաստատություններին, ապա գործնականում ոչ մի բողոք չի ստացվել ոստիկանության կողմից կալանքի տակ պահվող անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Այնուամենայնիվ, «ոչ ֆորմալ զրույցների» պրակտիկան (այսինքն, երբ մարդկանց հրավիրում են ոստիկանություն, մինչև պաշտոնապես կասկածյալ հայտարարելը և կալանավորման արձանագրություն կազմելը, և հաճախ դե ֆակտո ժամերով և օրերով պահվում են). ինչը բազմիցս քննադատվել է ԽԿԿ-ի կողմից, ամբողջովին չի վերացվել, հատկապես Երևանի սահմաններից դուրս: Կոմիտեն հերթական անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել այս պրակտիկան: Ոստիկանական հաստատությունների խցերում պայմանները շարունակում են ընդհանուր առմամբ բավարար մնալ:

Չնայած անձնակազմի կողմից կոպիտ վերաբերմունքի մասին ոչ մի արժանահավատ հայտարարություն չի եղել, բանտարկյալների միջև բռնությունը, վախեցնելը և շորթումը խնդիր են մնացել հաստատությունների մեծ մասում, և դա կապված է բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի ազդեցության հետ: Շարունակում են գոյություն ունենալ համեմատաբար շատ լավ, գրեթե «շքեղ» տարածքներ բանտարկյալների համար, բազմաթիվ արգելված իրեր բանտում (բջջային հեռախոսներ, թմրանյութեր),բացի այդ, թրաֆիքինգի և շորթման դեպքեր հանցավոր հեղինակությունների կողմից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի