copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:04 13-12-2023

«Ալադդին» մանկապարտեզի տնօրենի նկատմամաբ տնային կալանք է ընտրվել․ ՔԿ խոսնակ

Ամիսներ առաջ համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Տեսանյութն արագորեն տարածում էին օգտատերերը։ Նշվում էր, որ միջադեպը տեղի էր ունեցել «Ալադդին» մանկապարտեզում։ Հայտնի էր նաև, որ դեպքի առիթով Քննչական կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել, ակտիվ նախաքննություն էր ընթանում, առգրավվել էին տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, եղել էին հարցաքննություններ։

Oragir.News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ՝ պարզելու՝ քրեական վարույթը ինչ փուլում է․

«Քրեական վարույթով 2 մեղադրյալ ունենք՝ մանկապարտեզի տնօրենը և հավաքարարը։ Տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ հավաքարի նկատմամբ՝ մի քանի խափանման միջոցների համակցություն կա՝ վարչական հսկողություն, աշխատանքային գործունեության կասեցում և գրավ։ Քննությունը ընթանում է այն ուղղությամբ, որ հնարավոր այլ երեխաների նկատմամբ դեպքերը ևս ի հայտ բերվեն, այդ պատճառով էլ քննությունը շարունակվում է»։

Հարցին՝ արդյոք այդ դեպքից հետո բացահայտվե՞լ են նոր դեպքեր մանկապարտեզներում երեխաների հանդեպ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառմամբ, Աբրահամյանն ասաց․

«Ահազանգ է ստացվել Երևան քաղաքի թիվ 94 մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակի կողմից մանկահասակ երեխայի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ, ինչի վերաբերյալ առկա էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված ձայնագրություն՝ մի կնոջ կողմից երեխաների վրա բղավելու, երեխայի լացի։ Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն: Նախաքննության ընթացքում երեխան տուժող է ճանաչվել: Զննվել է հաղորդմանը կից ներկայացված ձայնագրությունը, նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել