copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:15 13-12-2023

Իսրայելական բանակը սկսել է ՀԱՄԱՍ-ի թունելների հեղեղումը ծովի ջրով

Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է ծովի ջուրը մղել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության զինյալների ստորգետնյա թունելները։ Այս մասին հայտնում է The Wall Street պարբերականը։

Ամերկյան վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ մի քանի շաբաթների ընթացքում ջրհեղեղը կօգնի ոչնչացնել թունելները, որոնցում զինյալները թաքցնում են իրենց զինամթերքը։

Պարբերականը նշում է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ մտահոգված են, քանի որ ծովի ջրի պոմպացումը կարող է վտանգի տակ դնել Գազայի հատվածին քաղցրահամ ջրի մատակարարումը: Բացի այդ, կան մտահոգություններ, որոնք կապված են հողի հնարավոր աղտոտման հետ վտանգավոր նյութերով, որոնք կարող են լինել թունելներում:

Իսրայելական The Jerusalem Post պարբերականի տվյալներով՝ հեղեղման գործընթացը սկսվել է դեռ նոյեմբերին, երբ իսրայելական բանակը Գազայում ծովի ջուր մղելու համար հինգ պոմպ է տեղադրել։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին չէր բացառել ծովի ջուրը ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելներ մղելու հնարավորությունը՝ նշելով, որ այն լավ գաղափար է։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը