copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:40 05-12-2023

ԱՄՆ պետդեպը զգուշացնում է՝ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարծել, համաձայն որի անհրաժեշտ է հնարավորինս արագ լրացուցիչ միջոցներ հատկացնել Ուկրաինային` հետագա օգնությունը ֆինանսավորելու համար: Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Միևնույն ժամանակ Միլլերը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչպես և երբ են մատակարարելու զենքեր՝ խորհուրդ տալով այդ հարցերն ուղղել Պաշտպանության նախարարությանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կոնգրեսի պալատի ղեկավարների հետ քննարկել է Ուկրաինային աջակցելու հարցը։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Բայդենը կշարունակի նման շփումները:

Ավելին Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Շալանդա Յանգը հայտնել էր, որ ամերիկյան զենքի և տեխնիկայի մատակարարումների դադարեցումը կվտանգի ոչ միայն Ուկրաինայի ձեռք բերած հաջողությունները, այլև կմեծացնի Ռուսաստանի ռազմական հաղթանակների հավանականությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ