copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 12:43 30-09-2025

Ֆինլանդիան և Շվեդիան կոչ են արել ԵՄ-ին Ուկրաինային հատկացնել 130 միլիարդ եվրո

Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետներ Պետերի Օրպոն և Ուլֆ Քրիստերսոնը նամակ են ուղարկել Եվրահանձնաժողով՝ գնահատելով Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսական կարիքները և կոչ են արել ԵՄ-ին Կիևին հատկացնել 130 միլիարդ եվրո, հիմնականում՝ սառեցված ռուսական ակտիվներից: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆինլանդիայի կառավարությունը։

«Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ նամակ են ուղարկել Եվրահանձնաժողովին և անդամ պետություններին՝ Ուկրաինայի առաջիկա տարիների ֆինանսական կարիքների վերաբերյալ։ Իրենց նախաձեռնության մեջ վարչապետները ընդգծում են, որ Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2026-2027 թվականներին գնահատվում են 130 միլիարդ եվրո, իսկ ֆինանսավորման բացը սպառնում է առաջանալ արդեն 2026 թվականի երկրորդ եռամսյակում»,- ասվում է հայտարարության մեջ։

Օրպոն և Քրիստերսոնը իրենց նամակում առաջարկել են, որ այս միջոցները հիմնականում հատկացվեն սառեցված ռուսական ակտիվներից: Ինչպես պարզաբանում է Ֆինլանդիայի կառավարությունը, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված նամակը, այսպես կոչված, non-paper (ոչ պաշտոնական փաստաթուղթ) է:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում