copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:57 04-12-2023

ԱՄՆ-ում ապրող թուրքերն աջակցում են Իսրայելին

Ամերիկյան «New York Times» օրաթերթի թղթակից Օզլեմ Օզգյութ Յորեքլին պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի Փաթերսոն քաղաքում բնակվող թուրքերի շրջանում հարցում է իրականացրել: Թուրքական մամուլում հարցման արդյունքները որակվել են ուշագրավ:

Մասնակիցները հիմնականում արդարացրել են Իսրայելի ռազմական գործողությունները, իսկ Պաղեստինին աջակցող միջոցառումների անցկացումն ԱՄՆ անվանել «շոու»: Գրում է Ermenihaber-ը։

«Կարծում եմ, որ այստեղ կազմակերպվող միջոցառումները շոու են: Որովհետև ամբողջ օրը լյուքս մեքենաների մեջ, բարձր երաժշտություն լսելով, զվարճացող պաղեստինցիները երեկոյան միջոցառումներին մասնակցում են այնպես, կարծես իրենք չէին այդպես անողները»,- ասել է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործարարը՝ պաղեստինցիներին անվանելով երկերեսանի:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում ապրող իսրայելցիներին տեսել է՝ հայրենիքը պաշտպանելու համար երկիրը լքելիս, սակայն Պաղեստինը պաշտպանելու համար ԱՄՆ-ն լքող պաղեստինցիների այդպես էլ չի հանդիպել:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախագահի մակարդակով աջակցություն է հայտնել Պաղեստինին, իսկ Իսրայելին մեղադրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում