copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:20 02-12-2023

Այդ չարաբաստիկ օրը հարազատներս վառվեցին․ հոկտեմբերի 3-ին եղբայրս մահացավ․ արցախցի

«Արցախյան պատերազմներից մազապուրծ փրկվածներից շատերը դարձան իշխանությունների անգործության և անպատասխանատվության զոհը։ Ցավոք, ամիսներ են անցել, բայց առայսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Տղաների շարքում էր նաև 19-ամյա Ռոման Թելյանը, ում հարազատների միակ սփոփանքն այսօր այն է, որ գոնե գերեզման ունեն։



«Եղբայրս՝ Ռոմանը, 5 տարեկան էր, երբ Լենինգրադից տեղափոխվեց հայրենի Առաջաձոր գյուղ։ 2022-ին անցավ պարտադիր ծառայության, իր սպորտային կազմվածքով ու խելքով մշտապես հրամանատարության ուշադրության կենտրոնում էր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է քույրը՝ Անին։

Ռոմանը հետախույզ էր, ով պատերազմի օրերին ոչ մի կերպ կապի դուրս չէր գալիս ընտանիքի հետ։ Սեպտեմբերի 24-ին եկել է Առաջաձոր՝ իրենց տուն, բայց ընտանիքի անդամներին չի գտել, իսկ կապի միջոցները չէին աշխատում։

«Մինչև սեպտեմբերի 23-ը ոչ մի տեղեկություն չունեինք, միայն հաջորդ օրը մի կերպ զանգեց ու ասաց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։ Շատերի նման, իմ հարազատները ևս ունեին վառելիքի խնդիր․․․ Հենց այդ չարաբաստիկ օրն էլ հարազատներս վառվեցին․․․ Ռոմանի մարմնի 70 տոկոսն այրվել էր․․․ Երևանի Այրվածքաբանական կենտրոնում հոկտեմբերի 3-ին եղբայրս ավանդեց հոգին՝ թողնելով մի ծանր քար՝ բոլորիս սրտերում»,- ասում է Անին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր