copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:50 30-11-2023

Ծեծի էր ենթարկել կնոջը, այնուհետև կրակոցներ էր արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ

Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ դստեր ամուսինը, լինելով ոչ սթափ վիճակում, ծեծի է ենթարկել դստերը, իսկ երբ ինքը դստեր ու թոռների հետ իր մեքենայով հեռացել է նրա տնից, փեսան որսորդական հրացանից կրակել է մեքենայի ուղղությամբ: Քաղաքացին նաև հայտնել է, որ փեսան սպառնացել է գալ իր տուն և կրակել իրենց: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ին Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկում 25-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 36-ամյա ամուսնու հետ, նա էլ, լինելով ոչ սթափ վիճակում, 2 և 4 տարեկան երեխաների ներկայությամբ ծեծի է ենթարկել կնոջը: Իսկ երբ աղջկա հայրը դստեր ու թոռների հետ իր «Նիսան» մակնիշի մեքենայով փորձել է հեռանալ, 36-ամյա տղամարդը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոցներ է արձակել մեքենայի ուղղությամբ՝ վնասելով դուռը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Շահումյան 4-րդ փողոցի նշված տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, ինքնաձիգի նմանվող ողորկափող հրազեն և տարբեր տրամաչափի 94 փամփուշտ:
Նոյեմբերի 30-ի գիշերը, ժամը 2.20-ին, 36-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր