Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:02 28-11-2023

Խաղն ավարտվում է․ Սամվել Բաբայանը վերջին «հարցաքննվողն» է լինելու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Ուրբաթ օրը Քոչարյանն ասաց, որ Բաբայանն է հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբում նա համաձայնել էր, կարճ ժամանակ հետո հրաժարվել՝ բացատրելով. «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ` չունեն»։

Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, վերջին «հարցաքննվողն» է լինելու, լավագույն դեպքում կլինի եւս մեկը՝ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը։ Դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են: Ուշագրավ է, սակայն, որ հանձնաժողովն այդպես էլ չհյուրընկալեց պատերազմի առանցքային պաշտոնյաներին, օրինակ` ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին: Փոխարենն անցած շաբաթ լսեցին Սամվել Շահրամանյանին` նրան տալով հիմնականում պատերազմին չառնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ