Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:21 27-11-2023

Հիմնանորոգվել է Թալին համայնքի Ծաղկասար բնակավայր տանող ճանապարհը

Թալին խոշորացված համայնքում գտնվող, ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա տեղակայված Ծաղկասար բնակավայր տանող ճանապարհն արդեն հիմնանորոգված է։ 2023 թ․ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1,7 կմ մարզային (տեղական) նշանակության ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։

Տեղացիների համար սա տարիներ շարունակ երազանք էր թվում, ճանապարհը 1980-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում: 2021 թ․ նոյեմբերի 27-ին Ծաղկասարում Թալինի համայնքապետի նախընտրական քարոզարշավի ընթացքում գյուղացիները որպես ամենահրատապ համարվող խնդիր նշել էին դեպի գյուղ մտնող ճանապարհի վերանորոգումը։

Սերգեյ Մովսիսյանը և Տավրոս Սափեյանը հանդիպման ընթացքում խոստացել էին՝ առաջնահերթության կարգով ձեռնամուխ են լինելու ճանապարհի հիմնանորոգմանը։

Այսօր՝ 2023 թ․ նոյեմբերի 27-ին, քարոզարշավից ուղիղ 2 տարի անց, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը և մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ այցելեցին Ծաղկասար՝ դիտարկելու նոր հիմնանորոգված ճանապարհը։ Նրանք հանդիպեցին գյուղացիների հետ, որոնք զրույցի ընթացքում մեծ գոհունակություն հայտնեցին նախընտրական խոստումներն իրականացնելու, ժողովրդի խնդիրները լուծելու համար։ Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի հիմնանորոգման շնորհիվ լուծվել են մի շարք կարևոր հարցեր, ինչպիսին շտապօգնության մեքենայի գյուղ հասնելն է, ինչպես նաև երեխաների դյուրին տեղաշարժը դեպի հարևան Մաստարա գյուղի դպրոց ու մանկապարտեզ։

Այսօր մարզպետի կողմից դիտարկվեց նաև Մաստարա գյուղի հիմնանորոգված ճանապարհը։

Դեպի համայնքներ աշխատանքային այցերը շարունակական են։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել