Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:35 26-11-2023

Պահպանել բնությունը նշականում է պաշտպանել հայրենիքը․ «Զուլալ Ագրո»

«Զուլալ Ագրո» կազմակերպությունը 2018 թվականից Հայաստանում զբաղվում է օրգանական պարարտանյութերի արտադրությամբ, կենսաբանական պարարտանյութերի, ինչպես նաև մանրէաբանական ծագում ունեցող պարարտանյութերի արտադրությամբ։

«2019-2020 թվականներից սկսած՝ Արամավիրի մարզի ջերմատներից մեկում մեր կազմակերպության ներուժի շրջանակներում փորձել ենք օգտակար լինել․ թե՛ խորհրդատվական տեսանկությունից, թե՛ մասնագիտական առումով ուղղորդել ենք ճիշտ մշակություն անցկացնել տվյալ ջերմատանը մշակվող փնջային և հատավոր վարդերի մշակությանը՝ հաշվի առնելով տեխնոլոգիա առանձնահատկությունները»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Զուլալ Ագրո» գիտաարտադրական կազմակեպությաքն համահիմնադիր Աննա Գրիգորյանը։

Նա պատմեց, թե որն է ներմուծվող և իրենց կողմից արտադրվող պարարտանյութերի հիմնական տարբերությունը։

«Տասնամյակներ շարունակ տնտեսվարողը սովոր է եղել կիրառել և օգտագործել ավանդական տեխնոլոգիաները, որի հիմքում ընկած են եղել հենց այդ ներմուծվող պարարտանյութերը… Ինչ վերաբերվում է տնտեսապես ավելի շահավետությանը կամ արդյունավետությանը, քանի որ մենք ունենք սննդատարրերի կոմպլեքս, ի տարբերություն ներմուծվող միատար պարարտանյութերի, բնականաբար հասկանում ենք, որ օգտակար գործողության գործակիցն ավելի շատ է»,-ասաց նա։

Աննա Գրիգորյանը հավելեց՝ «Զուլալ Ագրո» կազմակերպության կարգախոսն է՝ «Պահպանել բնությունը, նշանակում է պաշտպանել հայրենիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի