Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:11 16-10-2025

Միակ տարբերակը՝ պաշտպանել թե՛ Հայ Առաքելական եկեղեցին, թե՛ հայրենիքը, այս պահին փողոցային պայքարն է

«Նիկոլ Փաշինյանը ստում է։ Ինքը դեռ ամիսներ առաջ իր բերանով հայտարարել էր, որ առաջնորդելու է արշավը Վեհափառի դեմ։ Ես վստահ եմ, որ նա կրկին ստում է և իր աջակիցների, համախոհների ու կուսակիցների հետ գնալու է Մայր Աթոռ՝ հասնելու իր նպատակին։ Միքայել սրբազանը ամիսներ առաջ ասել էր՝ մինչև Վեհափառին հասնելը՝ դուք մեր վրայով պետք է անցնեք։ Այսօր մենք տեսնում ենք, որ դա իրականություն է դարձել․ բռնում են, կալանավորում են հոգևորականներին։

Եթե ընդդիմությունը համախմբվի և դուրս չգա փողոց, ապա Նիկոլ Փաշինյանը կկատարի իր ծրագիրը՝ փոխելով և Սահմանադրությունը, և կաթողիկոս ընտրելու հարցը։ Միակ տարբերակը՝ պաշտպանել թե՛ Հայ Առաքելական Եկեղեցին, թե՛ հայրենիքը, այս պահին փողոցային պայքարն է։ Ես կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել։ Եթե այս գործընթացը շարունակվի, մենք կարող ենք վերջնականապես կորցնել այն, ինչ ունենք»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարի մասնակիցներից մեկը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել