Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:59 24-11-2023

Օպերատիվ շտաբը չի լուծարվել, Արցախի որևէ կառույց չի դադարեցնելու իր գործունեությունը․ Մետաքսե Հակոբյան

«Արցախի տեղեկատվական շտաբը չի լուծարվել, ավելին, շարունակում է իր գործունեությունը։ Ազգային ժողովի պատգամավորներն արդեն մի քանի անգամ հավաքվել են, նաև համայնքի ղեկավարներն են փորձում գործունեություն ծավալել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Պատգամավորի խոսքով՝ փորձելու են բարձրացնել ու հնարավորինս լուծում տալ արցախցիների հուզող խնդիրներին։

«Կամաց- կամաց ինքնակազմակերպվում ենք»,- ասում է Մետաքսե Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ որևէ կառույց չի դադարեցնելու իր գործունեությունը։

Հիշեցնենք, որ Երևանի Աբովյան փողոցի 9 շենքում գործող Արցախի օպերատիվ շտաբի շենքի ճակատային մասից օրեր առաջ հեռացվել էր «Արցախի օպերատիվ շտաբ» գրությամբ ցուցանակը։ Մուտքի մոտ միայն փակցված է մնացել Արցախի դրոշը։ Oragir.News-ը օրեր առաջ եղել էր նշված հասցեում և տեղում պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ։ Աշխատակիցներն ասել էին, որ շուրջ 10 օր է, ինչ Արցախի տեղեկատվական շտաբը լուծարվել է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը