copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:37 17-12-2022

Բերձորի միջանցքի փակվելուց հետո Սյունիքում ստեղծված օպերատիվ շտաբը 300 զանգ է ստացել արցախցիներից

Սյունիքի մարզպետարանում ստեղծված օպերատիվ շտաբում Բերձորի միջանցքի փակվելուց հետո անցած օրերի ընթացքում արցախցիներից մոտ 300 զանգ է ստացվել։ Oragir.News-ի հետ զրույցում շտաբի պետ Էդգար Մարտիրոսյանն ասաց, որ զանգերի հիմնական բովանդակությունն առնչվում է կեցության, սննդի, առողջապահական հարցերին։

«Մի մասը զնգում էին միջանցքի բաց կամ փակ լինելու հետ կապված տեղեկատվություն ստանալու համար։ Շատերն էլ դիմում են առողջապահական հարցերով։ Օրինակ, նախօրեին երեխաներից մեկի ծնողն էր կապվել մեզ հետ, երեխան շաքարային դիաբետ ուներ, ինսուլինը ավարտվում էր, դիմել ենք բժշկական կենտրոն, որպեսզի ինսուլին տամադրեին, և երեխան շարունակեր դեղորայք ստանալ։ Ուզում եմ փաստել, որ ցանկացած արցախցի, ով դիմել է մեզ կեցության և սննդի հարցով, բոլորի խնդիրներին լուծում ենք տվել»։

Նա նշեց, որ այս պահին հնարավոր չէ ասել, թե քանի արցախցի կա Սյունիքում, որ սպասում են միջանցքը բացվելուն, որպեսզի կարողանան վերադառնալ տուն։

«Նման վիճակագրություն բավական բարդ է վարել, քանի որ կան մարդիկ, ովքեր սեփական միջոցներով են լուծում կեցության խնդիրները, ոմանք էլ ընկերների կամ հարազատեների տներում են ապաստանել, մինչև ճանապարհի բացումը»։

Հիշեցնենք, որ թեժ գիծը՝ 093 25 08 08 հեռախոսահամարով, գործում է շուրջօրյա․ ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները կարող են զանգահարել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների և հրատապ հարցերի դեպքում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում