Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 20:28 23-11-2023

Գոլ ավելացված 21-րդ րոպեին․ «Վանը» Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում է

Ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Վանը» հյուրընկալել էր «Վեստ Արմենիային»։

Չարենցավանյան թիմը հաղթեց 2։0 հաշվով՝ դուրս գալով Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Առաջին խաղակեսի ընթացքում լուրջ վնասվածքի պատճառով շտապօգնության մեքենան ֆուտբոլիստին տեղափոխել է հիվանդանոց․ հանդիպումը դադարեցվել է մինչև նոր մեքենայի՝ մարզադաշտ ժամանումը։

Այդպիսով, հանդիպման մրցավարը պահել է ժամանակը և 19 րոպե ավելացրել առաջին կեսին։ 45+21-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ է իրացրել Բոնիֆեյսը։ Տանտերերի կազմում ևս 1 գոլ է խփել Վրեժ Չիլոյանը, իսկ հյուրերից հաշվի տարբերությունը կրճատել է Էդիսոն Սոարեսը։

1/8 եզրափակչում կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Փյունիկ» - «Արարատ», «Արարատ-Արմենիա» - «Գանձասար», «Ալաշկերտ» - «Նոա», «Սյունիք» - ԲԿՄԱ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին