Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:24 23-11-2023

ԱՄՆ-Կանադա սահմանին մեքենա է պայթել․ ահաբեկչության վարկածը չի բացառվում

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին՝ Նիագարայի ջրվեժի մոտ գտնվող Rainbow Bridge կամրջին մեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ:

Ըստ ականատեսների, ամերիկյան տարածքից կամրջին մոտեցող մեքենան անսպասելիորեն արագացրել է ընթացքը, բախվել է արգելապատնեշին, մի քանի մետր օդ է բարձրացել, ապա ընկել է ու անցակետի շենքի մոտ պայթել է: Սահմանապահներից մեկը թեթև վնասվածք է ստացել:

Քննիչները չեն բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն էր: Ենթադրվում է, որ այդ մեքենայում պայթուցիկներ են եղել:

Երթևեկությունը դադարեցվել է: Այդ շրջանում բոլոր ամերիկա-կանադական անցակետերը և մոտակայքում գտնվող խոշոր քաղաքներից Բուֆալոյի օդակայանը միառժամանակ փակվել են: Իրավապահները խիստ հսկողություն են սահմանել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ