copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:50 17-06-2024

Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 17-ին սկսում է շրջագայությունը Հյուսիսային Ամերիկա. նա կայցելի Միացյալ Նահանգներ և Կանադա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը:

Շրջագայությունը կսկսվի Վաշինգտոնից, որտեղ ՆԱՏՕ-ի ղեկավարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ստոլտենբերգը նաև հանդես կգա ելույթով և Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնում կպատասխանի հարցերին։

Հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։

Ստոլտենբերգը հունիսի 19-ին կմեկնի Կանադայի մայրաքաղաք Օտտավա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Կանադայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կհանձնվի Լուի Սեն Լորանի մրցանակ. նա նաև ելույթ կունենա և կպատասխանի ունկնդիրների հարցերին։

Հունիսի 20-ին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջեյք Սալիվանի և կոնգրեսականների հետ։

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը վերջինն է Ստոլտենբերգի կարիերայում դաշինքի ղեկավարի պաշտոնում: ԱՄՆ և Կանադա այցերի օրակարգը կապված է ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովի և Ուկրաինային ցուցաբերվող օգնության ավելացման հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով