Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 22-11-2023

Ես փչացած հեռախոս չեմ այստեղ, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չէ խոսել․ Ավինյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն այսօր Երևանի ավագանու նիստում, խոսելով երեկվա միջադեպից, հայտարարել է, որ թաղապետերի պաշտոնակության հարցը չբարձրացնելու դեպքում իրենք և մյուս խմբակցությունը չեն մասնակցի նիստերին և քվորում չեն ապահովի։

«Քաղաքային իշխանությունը չունի քվորում, առանց մեզ դա չի լինելու, ընդդիմության հետ այս ռասկլատի դեպքում հանդուգն պետք չի խոսել, մեզ սպառնալու փոխարեն, միջանցքներում թաղապետերը հարձակվում են մարդկանց վրա ոհմակով, տվեք հստակ գնահատական»,- ասել է նա։

Արձագանքելով Սուքիասյանին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է․ «Ես փչացած հեռախոս չեմ այստեղ, եթե ասում եմ, որ պետք է քննարկենք նիստում ընդգրկված հարցերը, նշանակում է՝ պետք է քննարկենք։ Մեզ հետ շանտաժի լեզվով պետք չէ խոսել, որովհետև ինչքան այս ավագանու նիստերը մեզ են պետք, այնքան էլ ձեզ և ձեր ընտրողներին։

Եթե մենք բոլորս այստեղ խնդիրներ չենք լուծելու, եթե մեր համագործակցությունը չստացվեց, վստահաբար այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների»,- նշեց Ավինյանը՝ շեշտելով, որ իրենք նոր ընտրություններից չեն վախենում․ «Այդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսեք, մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի