Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 26-05-2025

Խաղաղության պայմանագիրը խնդիրները չի լուծի․ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի լեզվով․ հարցում

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում ընթացող «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման ժամանակ։

Փաշինյանը հիշեցրել է, որ Երևանին և Բաքվին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը։

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները՝ և՛ Հայաստանինը, և՛ Ադրբեջանինը։ Ուստի, իմ դիրքորոշումը, իմ կոչն այս իրավիճակում հետևյալն է՝ մենք պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Եվ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես և մեր Կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»,- հայտնել է Փաշինյանը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Կիսո՞ւմ եք Փաշինյանի լավատեսությունը, թե՞ ոչ»։

«Ոչ, համաձայն չեմ։ Ադրբեջանի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով»,-պատասխանեց անցորդներից մեկը։

Հարցվածներից մի քանիսը կիսեցին վարչապետի լավատեսությունը։

«Այո, կիսում եմ։ Խաղաղության պայմանագիրը մեզ թույլ կտա, որ հետագայում շնչելու ժամանակ ունենանք»,- ասաց նրանցից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից