copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:55 22-11-2023

Մագիստրատուրա գնում են պահանջարկ չունեցողները․ ռեկտորը արձագանքում է

Նախօրեին Հանրային Հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Կերպարից դուրս» հաղորդաշարի հյուրը՝ դերասան, ԵԹԿՊԻ դասախոս Դավիթ Հակոբյանը, իր խոսքում անդրադարձել է ԵԹԿՊԻ մագիստրատուրա ընդունվող ուսանողներին։



«Եթե մագիստրատուրայի դիպլոմը չունես, դասավանդման իրավունք չունես։ Իսկ մագիստրատուրա գնում են այն ավարտածները, որոնք, այսպես ասած, բարձր ՄՈԳ-եր ունեն և, ցավոք սրտի, դրանց մեծ մասը պահանջարկ չունեն ո՛չ կինոյում, ո՛չ թատրոնում, ո՛չ հեռուստատեսությունում։ Սա դաժան բան եմ ասում։ Ով պահանջարկ է ունեցել, արագ մտել է թատրոն, հեռուստատեսություն, կինո, կամ էլ ուղղությունն է փոխել»։

Հանրության շրջանակներում դերասանի խոսքը շատ հակասական արձագանք ստացավ։ Այս կապակցությամբ Oragir.News-ը զրուցել է ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանի հետ, որի խոսքով՝ այլ համակարգի անցումը մինչև վերջ չի ներկայացնում մագիստրատուրայի բուն նպատակն ու էությունը։

«Քանի որ հանրապետությունը երկու տասնամյակից ավել է ՝ 5-ամյա համակարգից անցում է կատարել երկաստիճան համակարգի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի, մինչև վերջ չի գիտակցվում, թե ինչ է իրենից ներկայացնում մագիստրատուրան, և կա թյուրըմբռնում մագիստրոսական կրթության հետ կապված»։

Հարցին՝ պատշա՞ճ է համարում նա արդյոք իր ղեկավարած բուհի դասախոսից նման մտքեր հրապարակավ հնչեցնելը, Նալբանդյանն ասաց․

«Նա հավանաբար ավելի խորքային խնդիրներ է ցանկացել արծարծել, բայց կարծում եմ՝ նա մագիստրատուրայի մասին դա չի մտածել․ դեռ զրույց չեմ ունեցել հետը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը