Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:20 21-11-2023

Ֆրանսիան նոր պատերազմներ սանձազերծելու համար «հող է նախապատրաստում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ մեղադրել է Ֆրանսային՝ Հարավային Կովկասում նոր պատերազմներ հրահրելու փորձելու համար։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Բաքվում ընթացող «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Ֆրանսիան «խախտում է կայունությունը» ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է «անջատողական միտումներին և անջատողականներին»։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան զինում է Հայաստանում

Ֆրանսիան «խրախուսում է Հայաստանում գտնվող ռևանշիստական ուժերին և հող է նախապատրաստում՝ նոր պատերազմներ սանձազերծելու համար»։

«Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ իր կողմնակալ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց»,- կարծում է Ադրբեջանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել