Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:50 20-11-2023

«Տաշիր» ընկերությունը ցանկանում է վերակառուցել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը. Գյումրիի գլխավոր ճարտարապետ

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը Գյումրիի ճարտարապետությունն ընդգծող այն շինություններից է, որը քաղաքային իշխանության անփութության և Կառավարության կամայական մոտեցման պատճառով հայտնվել է փլուզման եզրին։

Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով՝ շենքը ներկա պահին գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում, բայց օրերս խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ «Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանը իբրև բարեգործություն Գյումրիում կվերակառուցի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը և կնվիրաբերի Գյումրի քաղաքին։ Նշենք, որ հայտնի ֆիլմի, հայտնի շենքը 2009 թվականից քաղաքային գույք չի հանդիսանում։

Oragir.News-ը Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվել է՝ արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը. «Մենք հանդիպել ենք Սամվել Կարապետյանի ներկայացուցիչների հետ, իրենք ներկայացրել են իրենց ցանկությունը։ Ծրագիր են ներկայացրել, ըստ որի՝ շենքը վերակառուցվելու է նրանց միջոցներով և այն հանձնվելու է համայնքին, բայց հիմա դեռևս բանակցությունների փուլում ենք»,- ընդգծեց Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Դեռ 2009 թվականից հայտնի շենքի վերաբերյալ ծրագրերի պակաս չկար, բայց այդ ծրագրերը այդպես էլ իրականություն չդարձան։

Հարկ է նշել, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին շենքն է, որ պատմամշակութային արժեք է, բայց փլուզման եզրին է։ Գյումրիում այդպիսի շենքերը տասնյակներով կարելի է հաշվել և տարբերակել՝ ըստ մաշվածության։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել