Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:39 25-10-2022

Նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց, 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական և ՏՏ լաբորատորիաներ․ օրենքի նախագիծ

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մեր երկրին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ի ԱԺ հերթական նիստերի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաեւ դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը:

Համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:

Հանրապետության 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաեւ այն համայնքներին, որտեղ մեծ թիվ է կազմում Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների թիվը:

Համաձայնագրի շրջանակում նորարարական եւ զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան նաեւ բուհերը: Այս նպատակի համար նախատեսված է 2,6 մլն եվրո գումար: Այս համատեքստում կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է, որ Կառավարությունը նախատեսել է առաջիկայում բարելավել նաեւ հանրապետության մյուս բոլոր դպրոցների ենթակառուցվածքները: Նշենք, որ պատգամավորի հարցը վերաբերում էր Երեւանի թիվ 198 դպրոցի վերանորոգման անհրաժեշտությանը: Փոխնախարարը հայտնել է, որ նշված դպրոցի վերանորոգման հարցը կդիտարկվի:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել է՝ արդյո՞ք տեսանելի ապագայում կան հնարավորություններ՝ Հայաստանի բուհերից տեսնելու աշխարհի լավագույն բուհերի շարքում: Արթուր Մարտիրոսյանը տվել է լավատեսական պատասխան՝ նշելով, որ այդպիսի նպատակ կա, եւ ակնկալվում է, որ հանրապետության 4 բուհ շատ մոտ ապագայում` 2030 թ., կարող է լինել աշխարհի 500 լավագույն բուհերի շարքում:

Նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը