copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:14 20-11-2023

Իրանի գերագույն առաջնորդն իսլամադավան երկրներին հորդորել է գոնե ժամանակավորապես խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իսլամական երկրներին կոչ է արել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ֆոնին «գոնե ժամանակավորապես» խզել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Իսլամական երկրները պետք է գոնե ժամանակավորապես դադարեցնեն քաղաքական հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ (Իսրայել-խմբ․)»,- ասել է նա:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Իսրայելի դատապարտումն ամենևին էլ բավարար չէ՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին բոյկոտել Իսրայելը։

«Գլխավոր աշխատանքը, որ կարելի է անել, սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակի և հոսքի կտրումն է, և իսլամական կառավարությունները պետք է թույլ չտան վառելիքի և ապրանքների մուտքը այնտեղ»,- հավելել է Իսլամական հեղափոխության առաջնորդը։

«Իսլամական պետությունները պետք է առնվազն ժամանակավորապես խզեն իրենց քաղաքական հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ»,- հավելել է Այաթոլլահ Խամենեին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի