copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:03 29-01-2023

Ոչ մի իսլամադավան պետություն չպետք է կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իսլամական համայնքը պետք է այնպիսի քայլեր ձեռնարի, որպեսզի ոչ մի իսլամադավան պետություն չհամարձակվի կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելի-խմբ) հետ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Ղալիբաֆն ասել է իր ալժիրցի գործընկեր Իբրահիմ Բուղալիի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ղալիբաֆն ընդգծել է, որ թե՛ Իրանի ժողովուրդը, թե՛ պաշտոնյաները դրական են վերաբերվում Ալժիրի ժողովրդին և կառավարությանը։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Ալժիրի կառավարությունների ու խորհրդարանների միջև կապերի ամրապնդումը կհանգեցնի տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը, ինչպես նաև իսլամական աշխարհի միասնությանը, Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարին և Պաղեստինի ճնշված ժողովրդի պաշտպանությանը:

Իրանցի պաշտոնյան Պաղեստինի հարցը համարել է իսլամադավան աշխարհի առաջնային խնդիրը։ «Իսլամական երկրները պետք է իմանան, որ Սիոնիստական ռեժիմը ձգտում է հանել Պաղեստինի հարցը իսլամական աշխարհի օրակարգից»,- ասել է նա։ Ղալիբաֆի խոսքով՝ սիոնիստները ձգտում են խաթարել իսլամական երկրների միասնությունը և կարգավորել կապերը իսլամական պետությունների հետ։

«Իսլամական կառավարությունները և հատկապես ազգերը պետք է բարձրացնեն նման քայլերի արժեքը այնպես, որ ոչ մի իսլամական կառավարություն չհամարձակվի կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ»,- հայտարարել է նա։

Իբրահիմ Բուղալին նշել է, որ Ալժիրը փորձում է Պաղեստինը դարձնել ՄԱԿ-ի անդամ։ Նա միևնույն ժամանակ պաղեստինյան խմբավորումներին կոչ է արել միավորվել, որպեսզի բավականաչափ ուժեղ լինեն Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարելու համար:

Անդրադառնալով արևմտյան երկրներում իսլամական սրբությունների պղծմանը և իսլամական համայնքի դեմ շարունակվող իսլամաֆոբիային՝ նա ընդգծել է, որ բոլոր մուսուլմանները պարտավոր են լրջորեն ներկայացնել իսլամի ճիշտ կերպարը։ «Իսլամը սիրով լի կրոն է, և մուսուլմանները երբեք թշնամական հայացքներ չունեն ոչ մուսուլմանների նկատմամբ»,- եզրափակել է Բուղալին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել