copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:37 18-11-2023

Այսօր պետք է փորձենք կառուցել ամբարտակներ՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

Ողջունում եմ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի անցկացումը Երևանում, որը տեղի է ունեենում չափազանց բարդ ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս՝ քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով:

Այս մասին Երևանում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից, ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհն արդեն նույնը չի լինելու, սրանում ոչ ոք արդեն չի կասկածում: Բայց թե ինչպիսին է լինելու աշխարհը վաղը, սա արդեն ոչ ոք չգիտի:

Եվ հատկապես այս պատճառով չափզանց կարևոր է, որ այսօրվա լարումների մեղմման, ճգնաժամերի կառավարման հակասությունների քննարկման ժամանակատար գործընթացում չմոռանանք ապագայի պլանավորումը, քանի որ եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին:

Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել այսօրվա հեղեղները կանխելու համար: Հետևաբար, որքան էլ դժվար լինի, այսօր պետք է փորձենք կառուցել այդ ամբարտակները՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում