copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 19:46 17-11-2023

Ես երկնքից մեծ փառք էի գտել՝ հայրենի հողը․ այսօր բանահավաք Գարեգին Սրվանձտյանի ծննդյան օրն է

«Ես երկնքից մեծ փառք էի գտել՝ հայրենի հողը»,-այս տողերը բանահավաք-ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանը գրել է ամբողջ Հայաստանը ոտքով շրջելուց հետո, ուսումնասիրել է հայրենիքի բացահայտված ու գաղտնի անկյունները, ծանոթացել մարդկանց կենցաղին, գրի առել ասացողների պատմածները։

Այսօր բանահավաք և ազգագրագետ Գարեգին Գարեգին Սրվանձտյանի ծննդյան օրն է։

Իր պատումները Սրվանձտյանն անվանել է «հայրենի մրգաստանեն» քաղած մասունքներ, որոնք գեղեցիկ են հենց իրենց բնական անաղարտության մեջ: Դրանք իսկական գանձարաններ են գրարվեստի ու գիտության համար: Սրվանձտյանը վերակերտում է բանահյուսական Հայաստանը` ֆիզիկական ու հոգևոր արժեքներով` բնությունը, ազգաբանությունը, պատմությունը, առասպելությունը, բանաստեղծությունը: Ուսանելին հատկապես այն է, որ այս գեղեցիկ ու իմաստուն աշխարհը Սրվանձտյանը ներկայացնում է թուրքական իրականության մռայլ ֆոնի վրա:



Անկարելի է հիացմունք ու ակնածանք չտածել ազգային մեծ գրագետի հանդեպ, որի պատումները աչքի են ընկնում ջերմ հայրենասիրությամբ:

«Կը քալեմ, կը վազեմ, կը թռիմ և ահա պաղ հով մը, քայլ մի ևս ահա ծովին յուր ցանկալի երեսը ցցուց… կարկամեցա…: Ո՞վ կարող է նկարագրել այն բառն և խոր հուզմունքն, որ տիրեց իմ հոգեկան և մարմնական բովանդակ մասանց վրա: Ով իմ պաշտելի Շնորհալվույս տված ու առած, օրհնված ու օրհնած, աղոթած ու երգած տեղի, տեսարան ու հանդիսարան…: Այժմ կզգամ, թե մարդ որ աստիճան հափշտակության մեջ կը գտնվի, երբ յուր ամենին ավելի սիրածին հանդիպի: Քարերու գլուխը քարացած մնացեր եմ և ապա գետինը թավալեցա երեսացս վրա: Կը փարիմ, կը գրկեմ, կը պագեմ, կսթափիմ և այլ աչերս չվերցուցի երկինք: Երկինքեն բարձր փառք մը գտած էի: Աչքս ի ծովն, միշտ ի ծովն, շեշտ ի ծովն»,- այսպես է գրել Սրվանձտյանը «Թորոս Աղբարի» առաջաբանում:



Դժվար է պատկերացնել, որ ընդամենը 52 տարի ապրած մարդը կարող էր այդպիսի հսկայածավալ, բեղմնավոր գործունեություն ծավալել` մանկավարժ, հոգևորական, բանահավաք, ազգագրագետ, խմբագիր, լրագրող, քարոզիչ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ…

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել