Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:06 17-11-2023

Էս շենքի մեջ ինչ հիվանդություն ըսես ձեռք բերեցինք. Գյումրիի հանրակացարանի բնակիչ

Գյումրիում շատ ընտանիքներ դեռ շարունակում են բնակվել 88-ի երկրաշարժի հետևանքով վթարային դարձած, կիսախարխուլ շինություններում: Դրանցից են, օրինակ, Գյումրիի բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքը, որը արդեն 35 տարի որպես ժամանակավոր կացարան են ծառայում փաստացի անօթևան, բայց անօթևանի կարգավիճակ չունեցող ընտանիքների համար։

Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը եղել է վթարային հանրակացարանում, զրուցել շենքում ապրող բնակիչների հետ։

Քառահարկ շենքում 11 ընտանիք է ապրում, ասում են, որ ուզեին, վաղուց լուծած կլինեին իրենց բնակապահովման հարցը։

Գալյա Պետրոսյանը 20 տարուց ավելի այս շենքում է ապրում, ասում է. «Դուք ձեր աչքով կտեսնիք՝ ինչ պայմաններում կապրինք, ջուրը կրովի է, բացի լույսից հեչ մե բան չունինք, տարրական պայմաններ չկան։ Ինչ հիվանդություն ըսես ձեռք բերեցինք ըստեղ... Որ ուզեին էս քանիմ հոգում տուն չէի՞ն կռնա տան։ Մարդ ենք վերջը, չի կարելի ախր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Գալյան։

Նույն շենքից մեկ այլ բնակիչ՝ Վարդուհի Առաքելյանն էլ ասում է. «Շատ վատ պայմաններում ենք ապրում, մենակ լույս ունենք, խոնավությունից պատերը փլուզվել են։ Ինչ հիվանդություն ասես՝ ձեռք բերեցինք, սաղս հիվանդ ենք, ոտքս վիրահատել են»։

Գյումրիի բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքը համայնքային հաշվեկշռում չէ, ՊՆ-ի հաշվեկշռում է եղել։ Հանրակացարանի բնակիչների խնդրանքը մեկն է, ոչ թե պարզապես լսեն իրենց խնդիրները, այլ լուծումներ առաջարկեն, որովհետև շենքում ապրելը օր օրի վտանգավոր և անհնար է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան