Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:45 13-11-2023

Արցախի բուհերի, այդ թվում՝ ԱրՊՀ աշխատանքը Երևանում շարունակելու հարցը չի քննարկվում․ ԿԳՄՍՆ

Արցախի հանձնումից և բռնի տեղահանումից հետո ակտիվ քննարկվում էր Արցախի բուհերի՝ Հայաստանում աշխատանքի շարունակման հարցը։ Արցախի պետական համալսարանի ՈւԽ և ՈւԳԸ նախագահները ուսանողության անունից պահանջել են վերաբացել Արցախի մայր բուհը։

Արցախի պետական և մյուս համալսարանների աշխատանքի շարունակման մասին տեղեկություն իմանալու համար Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Մեր հարցմանն ի պատասխան ասել են, որ Արցախի բարձրագույն կրթական հաստատությունների, այդ թվում՝ Արցախի պետական համալսարանի աշխատանքը Երևանում շարունակելու հարցը չի քննարկվում:

«2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության իրավունքի իրացման և կրթության շարունակականությունը ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ որոշմամբ կատարել է կարգավորումներ, որի շրջանակներում բռնի տեղահանված ուսանողները հնարավորության ունեն կրթաթոշակի տրամադրմամբ ներգրավվելու ՀՀ պետական բուհերում, այդ թվում նաև մարզային ուսումնական հաստատություններում կամ մասնաճյուղերում: Դա թույլ է տալիս ուսանողներին անարգել շարունակել ուսումը՝ ըստ ներկայիս բնակության վայրի, ինչն օգնում է որոշակիորեն նվազեցնել կեցության հետ կապված ծախսերը: Մենք հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք ֆինանսական առումով ավելի ձեռնտու չեր լինի բացել Արցախի պետական համալսարանը, որովհետև ԱրՊՀ-ում վարձավճարները շատ ավել ցածր են, ինչ ասենք, օրինակ, ԵՊՀ-ում։

Համալսարանի հարցը դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ֆինանսական բաղադրիչը, այլև էական ծավալի գույքային բաղադրիչը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բուհական կառավարման համակարգում ցանկացած գործողություն պետք է բխի կրթության զարգացման ռազմավարության սկզբունքներից» -նշված է ՀՀ ԿԳՄՍՆ պատասխանում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան