copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:50 11-11-2023

Ոչ ոքի չտրամադրել բանկային քարտի տվյալները․ Հայփոստի անունից կեղծ նամակներ են ուղարկում

Քաղաքացիները կեղծ բովանդակությամբ նամակներ են ստանում Հայփոստի անունից, որոնցում պահանջվում են հաճախորդի անձնական և քարտային տվյալները, անհայտ ապրանքը ստանալու համար։

Հայփոստի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն Oragir.News-ի հետ զրույցում հորդորեց զերծ մնալ նման զեղծարարություններից․ «Ոչ մի կայքի չտրամադրել անձնական և քարտային տվյալները»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել է այս հարցին․

«Հայրենակիցներ, այսօր մոտ 50 նամակ եմ ստացել առ այն, որ մարդիկ Հայփոստի նամակ են ստացել։ Ինձ թվում էր, որ բազմիցս սրան անդրադառնալը ինչ-որ չափով կբացատրի մարդկանց, որ չարժի սենց բաներ անել։ Բայց մի հատ էլ դասերը կրկնենք. Եթե ծանրոց չեք սպասում, ծանրոց չի սպասվում․․․»

Նշենք, որ Հայփոստի հեռախոսահամարին զանգահարելիս ձայնային հաղորդագրությամբ տեղեկացնում են առկա խնդրի մասին՝ հորդորելով չտրամադրել անձնական տվյալներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի