copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:01 09-11-2023

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաշխարհային Բանկի կազմակերպած պանելային քննարկմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաշխարհային Բանկի` «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն» զեկույցի պաշտոնական մեկնարկի շրջանակներում սոցիալական և առողջապահական ոլորտներում ծախսերի արդյունավետության բարելավման թեմայով պանելային քննարկմանը:

Ի պատասխան առողջապահության ֆինանսավորման մասնատված լինելու մասին հարցին` նախարարը նշել է, որ շատ հարցերի լուծումը կլինի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը, որի դեպքում նախատեսվում է մեկ միասնական ծառայությունների փաթեթ բնակչության բոլոր խմբերի համար, որը կարող է տարբերվել միայն ապահովագրվածի, սեռով և տարիքով պայմանավորված։

«Ունենալով մեկ ապահովագրական հիմնադրամ և 90 % ավել բնակչության ներառում` հնարավոր կլինի նաև ապահովել առողջական ռիսկերի համախմբում և վերաբաշխում, ինչը հնարավորություն կտա ունենալ փաթեթի ավելի ցածր գին մեկ ապահովագրվածի հաշվով»,-ասել է նախարարը:

Նշվել է, որ հիվանդանոցային բուժօգնությանը միտված ծառայությունների մատուցումը ավելացնում է առողջապահական ծախսերը և արգելակում կանխարգելիչ բուժօգնության զարգացումը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով` ապահովագրական փաթեթում մեծ տեսակարար կշիռ կունենա առողջության առաջնային պահպանման բաղադրիչը, որի մեջ առանձնանում է կանխարգելիչ ծառայությունների հատվածը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը