copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:43 31-10-2024

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը

Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։

Միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և «Education Above All» (EAA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ֆահադ Ալ Սուլեյթին։

Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են աղքատության հաղթահարմանն ուղղված իրենց երկրների փորձը, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող քայլերը։

Անդրադառնալով աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը՝ այս համատեքստում նախարար Մկրտչյանն ընդգծել է ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման և տնտեսական զորեղացման կարևորությունը։

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների հիմքում ոչ միայն ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, այլև նրանց կարողությունները բարելավելը, կյանքի տարբեր փուլերում անհրաժեշտ ծառայություններ մատուցելն ու նրանց կենսամակարդակը բարձրացնելը։

Նախարարի խոսքով՝ այս տեսլականի իրագործմանն են ուղղված նաև ՀՀ զբաղվածության և Ժողովրդագրության ռազմավարությունները, որոնց առանցքում մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծումն է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ