Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:12 07-11-2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն է եղել:

Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:

«ՀՖՖ Նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։

Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ Նախագահի տեղի համար։

ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետևյալ պահանջներին․

ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (Պաշտոնատար անձ (դիմելու պահին պաշտոնը չզբաղեցնող), նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած), կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան և այլն),

բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում,

գ) լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք,

դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել,

ե) չգտնվել սնանկության գործընթացում:

ՀՖՖ Նախագահի թեկնածու առաջադրելու համար Անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն հետևյալ տեղեկությունները/փաստաթղթերը.

1.Կենսագրություն՝ ֆուտբոլի բնագավառում գործունեության մանրամասն նկարագրությամբ (մասնավորապես՝ վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում),

2.Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն (նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի տրամադրման դեպքում նաև տեղեկություններ բնակության հասցեի վերաբերյալ),

3.ՀՖՖ Անդամի համապատասխան իրավասու մարմնի կողմից հավաստագիր, որ ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն համապատասխանում է Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին` համաձայն սույն Ծանուցմանը կից ներկայացված ձևի (Հավելված 3),

4.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված դատվածության տեղեկանք,

5.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված սնանկության գործընթացում չգտնվելու վերաբերյալ տեղեկանք»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀՖՖ Կանոնադրության 86-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Նախագահի 2023թ. ընտրություններին 4 տարվա պաշտոնավարման ժամկետը կկրճատվի մինչև 3 տարի, որպեսզի մինչև 2026 թ․-ը Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետները հավասարեցվեն: Իսկ թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ Անդամներին ՀՖՖ Նախագահի ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել