Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:48 07-11-2023

Պետությունը գիտի, որ ամուսինս ՀՀ քաղաքացի է, բայց չգիտի, որ թոշակը պիտի տա․ արցախցի զինծառայողի կին

«Այդ ինչպես է, որ ամուսնուս տեղը գիտեն, որ ՀՀ քաղաքացի է, բայց չգիտեն, որ թոշակն էլ պիտի այստեղ ստանա»,- ահազանգում է Արցախից բռնի տեղահանված Արմինե Հայրապետյանը, ում ամուսինը՝ Անդրանիկ Մուսայելյանը, 31 տարվա զինծառայող էր, այսօր արդեն թոշակառու, ով ունի ՀՀ գրանցում և հաշվառված է ՀՀ զինկոմիսարիատում։

«2016 թվականին փոքրիկ հողակտոր ձեռք բերելու նպատակով ամուսինս ստիպված փոխեց իր գրանցումը, որովհետև առանց դրա վարկ չէին տրամադրում։ Նախքան շրջափակումը փորձել է թոշակը տեղափոխել ՀՀ, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Արդեն 2 ամիս է, ինչ թոշակ չի ստանում։ Հարց է առաջանում՝ եթե որևէ օժանդակության ծրագրից իմ ամուսինը չի օգտվում, իր հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թոշակն էլ չեն տրամադրում, ինչպես պիտի գոյատևի մեր ընտանիքը»։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել