Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:00 15-03-2026

Հռչակագիրն անկախության մասին է. Նիկոլը չգիտի` ինչ է ազգը, երկիրը, պետությունը. հարցում

Նախօրեին ֆեյբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր Սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրի հղում չլինի, ինքը կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է: Ոչ թե պետություն ենք ստեղծում այդ հռչակագարով մեր քաղաքացիների բարեկեցությունն ու ազատությունը ապահովելու համար՝ այլ պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի ու Արևմտյան Հայաստանի համար: Մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը, մանավանդ, որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, և պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը»,- նշել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Անկախության հռչկագիրն անկախությա՞ն, թե՞ կոնֆլիկտի հռչակագիր է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Անկախության հռչակագիրն անկախության մասին է և Նիկոլ Փաշինյանի ասածների հետ համաձայն չեն, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Անկախության։ Փաշինյանը թուրքամետ ա, ադրբեջանամետ ա , ուզում ա մեզ սաղիս նրանց լծի տակ քցի, մի խոսքով` դավաճան ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ է պետությունը։ «Հետաքրքիր ա` ով ա էդ միտքը տվել։ Փաշինյանն ամեն ինչ գիտի, մենակ չի իմանում` ինչ ա երկիրը, պետությունը, ազգը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գնում են ապապետականության ճանապարհով, բայց պետականության մասին հեքիաթներ են պատմում։ «Իհարկե անկախության, ուրիշ բան որ տեսանկյունից ենք նայում և ում դաշտից ենք նայում։ Եթե անհրաժեշտություն կա հասարակության մեջ փոփոխելու հետ ա մնացել կարելի ա, բայց եթե միայն հաճոյանալու համար ուրիշ երկրներին, տեսնում ենք հաճոյանալը ինչի է բերում։ Դե Փաշինյանն անհատ մարդ է, եթե ղեկավարն է նման բան ասում` ցավալի է։ Էսօր պետական ոչ մի բան չկա, բայց խոսում են պետականության մասին։ Ցավալի ա, բայց ապապետականացման ուղի են բռնել, բակց պետականացման մասին են Գյուլնազ տատի հեքիաթ պատմում»,- ասաց նա։

«Անկախության ու անկախության համար պետք ա պայքարել, առանց պայքարի չի լինում, պետք չի հանձնվել։ Ես կողմնակից չեմ իր իշխանությանը և հույս ունենք, որ փոխենք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին