copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 07-11-2023

Երեք հոգի մանդատը վայր դրեց, որ աջակցի Լևոն Քոչարյանին. Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության հերթական հաջորդ 3 համարները իրենց մանդատները վայր են դրել, որպեսզի աջակցեն կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը` Լևոն Քոչարյանին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատը վերցրել է կալանքից ազատվելու համար։

«Կա Քրեական օրենսգիրք, օրենք, Սահմանադրություն, իսկ ՔՊ-ն էլ խորհրդարանում այնպիսի մեծամասնություն ունի, որ ցանկացած պահի կարող է ցանկացած քվեարկությամբ թույլ տալ, որ մարդուն կալանավորեն։ Չեմ կարծում, որ սա կալանքից ազատվելու փորձ կամ միջոց է։ Հիմա կհարցնեք, թե ինչու 3 հոգի հրաժարվեցին պատգամավորական մանդատից։ Ասեմ, որ դա արվել է ի աջակցություն ապօրինի կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջ»,- նշել է Նազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին