Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:25 05-11-2023

Ցեղասպանությունները միշտ երևան են գալիս ոճրագործների անպատժելիության պայմաններում․ Արտակ Բեգլարյան

Բռնապետեր Ալիևն ու Էրդողանը կրկին կգովաբանեն 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Էնվեր և Թալեաթ փաշաներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ցեղասպանությունները միշտ երևան են գալիս ոճրագործների անպատժելիության պայմաններում։ Ալիևն ու իր հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար»,- վստահ է Արտակ Բեգլարյանը։