copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 30-10-2023

«Queen art studia»․ արցախյան նոր բիզնեսը՝ Երևանում

Արցախում հարսանիքների և ընտանեկան այլ միջացառումների կազմակերպան, սրահների զարդարման ու կահավորման գործը նաև «Queen bridal studia»-ի ուսերին էր։ Այն այսօր չի կարող շարունակել իր գործունեությունը Երևանում, քանի որ չեն կարողացել Արցախի իրենց պահեստից որևէ բան բերել Երևան։

Ստուդիան գործում էր Սարգսյան քույրերի ջանքերով։ Նրանք այսօր Երևանում են, իրենց գործով զբաղվել չեն կարող, բայց պարապ նստել էլ չեն կարող։

Քույրերից Թագուհի Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց․

«Քանի որ լավ եմ նկարում, որոշել եմ այդ պրոֆիլի վրա կենտրոնանալ։ Արցախյան թեմատիկայով նկարելու ենք շապիկների, պայուսակների, շարֆերի, մի խոսքով ցանկացած տեսակի հագուստի վրա։ Հագուստի վրա ձեռքով նկարելու եմ պատվիրատույի ցանկացած նկարը։ Արդեն դիմել եմ գրաֆիկ դիզայների, ուզում եմ նաև պատվերներ ընդունել պատճենելու տարբերակով»։

Թագուհի Սարգսյանի նոր բիզնեսը «Queen art studia» է կոչվում։ Հագուստների վրա արցախյան թեմատիկայով պատճեններ անող ընկերությունները շատ են, ինչո՞վ է տարբերվելու «Queen bridal studia»։ Թագուհին ասում է․

«Ես, որպես Արցախում ու Արցախով ապրած մարդ փորձելու եմ Արցախի շունչը դնել ամեն ինչում։ Այն բաները, որ այստեղի ժողովուրդը չի տեսել, չի զգացել, ես փորձելու եմ փոխանցել»։

«Queen bridal studia»-ի պատվերները գրանցվելու են նախապես և պատրաստ կլինեն 3-4 օրվա ընթացքում։

Պատվիրելու համար՝ Queen bridal studia

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ